«Baykar» ընկերությունը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի Անկախության օրը թուրքական «Baykar Makina» ընկերությունն Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանն է հանձնել «Bayraktar TV2» հարվածային անօդաչու թռչող սարքը։
«Մենք մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում մեր ընկերներին և գործընկերներին, որոնք շարունակում են օգնել Ուկրաինային այս դժվարին ժամանակներում։ Տոնի լավագույն նվերը նոր զենքն է, որը կօգնի ոչնչացնել թշնամուն և պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը»,- hայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն