
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել առևանգված անչափահասների նկատմամբ դեռևս երկու տարի առաջ
Ադրբեջանցիները հայտնել էին Լաչինի անցակետից երեք անչափահասի առևանգելու մասին։ Ըստ հրապարակումների՝ բերման ենթարկված անչափահասները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են, որոնք «անարգել են Ադրբեջանի դրոշը»։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել, որտեղ հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի դրոշի նկատմամբ, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
«2021 թվականի դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ զինանշանի հատկանիշներով քրեական գործ հարուցելու փաստի առթիվ»,- նշված է հայտարարությն մեջ։
Նշվում է, որ, հաշվի առնելով գործով մեղադրյալների տարիքը, Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանք պետք է արտաքսվեն Հայաստան։
«Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի, և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։ Համենայն դեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, որոնք վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,- հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։
Պետք է փաստել, որ անչափահասների տվյալների հավաքագրումը սկսվել է դեռևս երկու տարի առաջ։ Տեղի ունեցածը վաղուց ծրագրված էր ադրբեջանական խունտայի կողմից։
Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ տրամադրված մարդկանց սպասվում է նույնը։ Իսկ թշնամու նկատմամբ բարեկամական տրամադրվածությունը բացակայում է հայության շրջանում։ Նպատակը նույնն է՝ Արցախը հայաթափելու գործողության շարունակությունը՝ այս անգամ այլ գործելաոճով։
Շարունակվում է էթնիկ զտման ճանապարհով Արցախից արցախահայության դուրսբերումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն