Մ

Իսրայելը մտադիր է առաջիկա երկու տարում լազերային պաշտպանության համակարգ ներդնել

«Rafael Advanced Defense Systems»-ի նախագահ Յուվալ Շտայնիցը կիրակի հայտարարել է, որ Իսրայելը հաջորդ տարի արդեն մասնակի լազերային պաշտպանություն կունենա:

«Մեկ տարի անց Իսրայելը կլինի առաջին երկիրը, որը կունենա մասնակի լազերային պաշտպանություն: Երկու տարի հետո  պաշտպանությունը ամբողջանալու է՝ հրթիռներով, արկերով: Սա մեզ կպաշտպանի ինչպես հարավում, այնպես էլ հյուսիսում»,- ասել է Շտայնիցը։

«Լազերային պաշտպանության համակարգը իսկապես հիանալի նորություն է: Այն կլինի և՛ ցամաքային, և՛ օդային: Ես ուզում եմ ժամկետների հարցում դեռ լռել: Եվս երկու տարի հետո մենք ակնկալում ենք համակարգեր տեղակայել Գազայի հատվածի սահմանի երկայնքով՝ փորձարկելու այս գործիքի արդյունավետությունը»,- անցյալ հունվարին ասել էր Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի ղեկավար Ավիվ Կոհավին:

Ավելացնել նոր մեկնաբանություն