Թուրքիան սպառնում է վերացնել ՄԱԿ-ի զորքերը Կիպրոսում, նաև հավակնում է ողջ Միջերկրական ծովին
Թուրքիայի նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքը Քաշընը անուղղակիորեն ակնարկել է Կիպրոսում ՄԱԿ-ի զորքերին վնաս հասցնելու հնարավորության մասին, եթե նրանք խախտեն Թուրքիայից անկախացած Կիպրոսի ինքնիշխանությունը: Նա նաև պնդել է, որ ողջ Միջերկրական ծովը պատկանում է թուրքերին։
Օգոստոսի 19-ին, ելույթ ունենալով կառավարամետ «CNN Turk» հեռուստաալիքով, նախկին զինվորական, Անվտանգության և արտաքին քաղաքականության նախագահական խորհրդի անդամ Ջաշընը հայտարարել է. «Թուրք ազգն ամուր կանգնած է կիպրոսցի թուրքերի կողքին: Միջերկրական ծովը մեզ է պատկանում, և ոչ ոք չպետք է մտածի այնտեղ մեր դեմ սուր բարձրացնելու մասին։ Նրանք [Հունաստանը, Կիպրոսը և նրանց դաշնակիցները] ավելի լավ է միշտ հիշեն սա»:
Նա նաև պնդել է, որ Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հրաժարվել են չեզոք դիրքորոշումից և այժմ գործում են կիպրահույների հրահանգներին համապատասխան:
Ջաշընը մեղադրել է ՄԱԿ-ի զորքերին լուրջ հանցագործություն կատարելու մեջ՝ ոտնահարելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ինքնիշխանությունը, որն առանձին պետություն ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից: Նա նաև պնդել է, որ թուրքական զորքերը և ոստիկանությունը գործում էին ինքնապաշտպանության նպատակով, երբ գործողություններ ձեռնարկեցին ՄԱԿ-ի զորքերի դեմ և վերացրին բետոնե պատնեշներն ու ՄԱԿ-ի մեքենաները հրեցին ճանապարհի եզր: Ջաշընը հասկացրել է, որ Թուրքիան չի մոռանա իր դեմ ուղղված ռազմական գործողությունները։
ՄԱԿ-ի զորքերի դեմ վրեժխնդրության ենթադրյալ նախազգուշացման մեջ Ջաշընը հիշատակել է 1996 թ. միջադեպը բուֆերային գոտում, որը բաժանում է Կիպրոսի թուրքական և հունական հատվածները: Սահմանին առճակատման ժամանակ մահացու ծեծի է ենթարկվել Կիպրոսում բնակվող մի հույն տղամարդ՝ Տասոս Իսահակ անունով։ Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մի խումբ կիպրոսցի ցուցարարներ բախվել են թուրքերի և կիպրոսցի թուրքերի հետ: Մեկ օր անց՝ Իսահակի հուղարկավորությունից հետո, մեկ այլ կիպրոսցի հույն՝ Սողոմոս Սոլոմու անունով, սպանվել է ցույցի ժամանակ։
«Կհիշեք, որ մի մարդ փորձել է իջեցնել [թուրքական] դրոշը, և հիշում եք, թե ինչ եղավ նրա հետ»,- ասել է Ջա
շընը։
Ավելացնել նոր մեկնաբանություն