
Դա չի կարելի մեկնաբանել որպես ռուսական կողմի հետ լարվածություն․ ԱԳ փոխնախարար
Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել որպես ռուսական կողմի հետ լարվածություն: Պատասխանելով ռուսական կողմի հետ ունեցած լարվածության մասին հարցին՝ ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ լրագրողների հետ զրույցում։
«Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես ունենում ենք մյուս գործընկերների հետ: Տարաձայնություններ, քննարկումներ, դա չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն: Աշխատանքային կարգով լինում են տարբեր հարցերի շուրջ քննարկումներ»,- նշել է Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն այժմ դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալը, ԱԳ փոխնախարարն ասել է. «Գիտեք, որ հայտարարություններն այդ հարցով ինչպես են ընթանում, մենք այդ հարցին անդրադարձել ենք: Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին՝ մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»:
Ավելացնել նոր մեկնաբանություն