ՆԱՏՕ-ն 2024 թվականին կանցկացնի Սառը պատերազմից ի վեր ամենամասշտաբային զորավարժությունները
ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել իր ամենախոշոր զորավարժությունները Սառը պատերազմից ի վեր։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով ամերիկյան Financial Times (FT) թերթին։
Սպասվում է, որ «Կայուն պաշտպան» կոչվող զորավարժություններին կներգրավվի առնվազն 41 հազար զինվորական և ավելի քան 50 նավ, զորավարժությունների ընթացքում կիրականացվի 500-ից մինչև 700 թռիչք։ Նախատեսվում է օգտագործել «իրական աշխարհագրական տվյալները՝ զորքերի համար ավելի իրատեսական սցենարներ ստեղծելու համար»։
Զորավարժությունների նպատակը, ըստ հրատարակության, «մշակել ռուսական ագրեսիան հետ մղելու փորձ՝ ուղղված դաշինքի անդամ երկրներից մեկի դեմ»։
FT-ի տվյալներով՝ զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում 2024 թվականի փետրվարին և մարտին։ Դրանց, բացի ՆԱՏՕ-ի 31 երկրներից, կմասնակցի Շվեդիան, որը դեռ սպասում է Թուրքիայի և Հունգարիայի կողմից դաշինք մտնելու հաստատմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն