
ՀՀ օկուպացված տարածքներից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը լուրջ քայլ կլինի վստահության ձևավորման ճանապարհին. Մարուքյան
Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ճանապարհին: Այս մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով 1 տարի առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային, ինչի հետևանքով հայկական կողմն ավելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ ունեցավ:
«Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քկմ-ն օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական ԶՈՒ-ն դուրս չի բերվել այդ տարածքներից: Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ճանապարհին»,- գրել է Մարուքյանը։
Նա նշել է` Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը, իսկ բոլոր ռազմագերիները և մյուս ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից:
Ավելացնել նոր մեկնաբանություն