Թայվանը Թուրքիայից 160 ԱԹՍ կգնի
Թայվանի օդատիեզերական և պաշտպանական TADTE ցուցահանդեսում ստորագրվել է 160 թուրքական «Jackal» անօդաչու թռչող սարքի մատակարարման պայմանագիր։
Թուրքիայում «Fly BVLOS Technology» ընկերության նախագծած և մշակած «Jackal» անօդաչու թռչող սարքը կարտահանվի Թայվան։ «Flyby Technology»-ն՝ «Fly BVLOS Technology»-ի բրիտանական գործընկերը, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել 160 «Jackal» ԱԹՍ-ների մատակարարման համար։
«Jackal»-ի առաջին արտահանումն իրականացվել է Մեծ Բրիտանիա 2022 թվականի հոկտեմբերին։ Այժմ այն կարտահանվի Թայվան։ Այս անօդաչու թռչող սարքն օգտագործվում է քաղաքացիական ավիացիայում բեռների և լոգիստիկ փոխադրումների համար։ Կա նաև այս մոդելի զինված անօդաչու թռչող սարք։
Ավելացնել նոր մեկնաբանություն