ԵԱՀԿ գործող նախագահն այսօր կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին այսօր Նյու Յորքում հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, այս մասին պաշտոնյան տեղեկացրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Եվս մեկ անգամ կոչ կանեմ շարունակել դիվանագիտական աշխատանքը շփումներն ու ջանքերը կայուն խաղաղության ուղղությամբ», - «Ազատության» փոխանցմամբ՝ նշել է Օսմանին:
«Խորապես անհանգստացած եմ Ստեփանակերտում/Խանքենդիում ռազմական գործողությունների և դրա հետ կապված քաղաքացիական անձանց համար վտանգի կապակցությամ: Կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունը։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական մտահոգությունները պետք է առաջնահերթություն լինեն»,- հայտարարել է Օսմանին:
Ավելացնել նոր մեկնաբանություն