դվա

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը ԼՂ բնակիչներին հավելյալ աջակցություն կտրամադրի

Միացյալ Նահանգների իշխանություններն ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան մարդասիրական օգնություն ստանալ, իսկ ամերիկյան կողմը նրանց կտրամադրի լրացուցիչ աջակցություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնի գրավոր հայտարարությունում, փոխանցում է «Ազատությունը»: 

Ամերիկյան կողմը «ցավ է ապրում այն լուրից, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով»։ «Մենք կոչ ենք անում շարունակել հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների», - ընդգծել է Ուոթսոնը:

Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ներկա ճգնաժամից տուժածներին»։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է անցել 28 հազար մարդ։
«[ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության] ղեկավար Սամանթա Փաուերը տեղում է, և Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնության մասին ՝ բավարարելու առողջության և այլ անհապաղ կարիքներ», - հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն