
Որևէ նախագահ իրավասու չէ լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված Հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշմանը՝ նշելով, որ նախագահի ստորագրած հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։
«Որևէ նախագահ իրավասու չէ լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված Հանրապետությունը։
Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում»,- գրել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն