սդացս

Մոսկվան հաստատել է՝ ռազմական վերջին գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հաստատել է՝ Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են։

Նշելով՝ չգիտի գաղտնի է եղել այդ հանդիպումը, թե ոչ, Զախարովան շեշտել է՝ իրենց դիմել են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, փոխանցում է «Ազատությունը»: 

«Կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի հետ կապված, միայն այդքանը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն։

Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները շտապ հանդիպել են իրենց ռուս գործընկերների հետ՝ Թուրքիայում գաղտնի բանակցություններ վարելու՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծելու համար»: Պարբերականը պնդում է, որ կողմերը ցանկացել են ճնշում գործադրել Բաքվի վրա՝ ապահովելու Հայաստանից մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն