2023 թվականի Վարշավայի մարդու իրավունքներին վերաբերող կոնֆերանս, օր 7
Գող, «մաշեննիկ», ահաբեկիչ, երեխայասպան, սրբապիղծ (մոտ ազգականների հետ հարաբերվող). այս հատկանիշների կրողն են (ապացուցված է) մերձկասպայան թուրքերի (ադրբեջանական) զինված ուժերը։ Ադրբեջանը ներկայացնող անգրագետ իրավաբանը միգուցե տեղեկացված չէ, որ նմանօրինակ պիտակավորումները («մաշեննիկ», գող) անպատիժ կիրառվում են հանցանքն ապացուցելուց հետո։ Ուստի նմանատիպ հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև քրեորեն պատժելի արարք, այն է՝ զրպարտություն։ Ստորև ներկայացնում ենք թշնամական պետության հորջորջանքը․
«Հարգելի՛ մոդերատոր, հարգարժա՛ն հյուրեր, ես Եգենա Հաշևան եմ, ներկայացնում եմ Ադրբեջանը։ Ահաբեկչությունն ամենաուղիղ հալածանքի միջոցն է՝ միտված քաղաքացու անվտանգությանը և միջազգային կայունությանն ու բարգավաճմանը։ Համաշխարհային մշտական խնդիր, որ ոչ սահման, ոչ ազգ, ոչ էլ կրոն չի ճանաչում։ Այն իսկական մարտահրավեր է, որ միջազգային հանրության հետ մեկտեղ պետք է լուծենք։ Ահաբեկչությունը չպետք է ազդի ԶԼՄ-ներում՝ որպես ժողովրդավարական հասարակությունների կենտրոնական հիմքերից մեկում արտահայտվելու և տեղեկատվության ազատության կարևորության վրա։ Այս ազատությունն իր հետ է տանում հանրությանը հուզող հարցերի մասին տեղեկացված լինելու իրավունքը՝ ներառյալ ահաբեկչական գործողությունները և հետապնդումները, ինչպես նաև նրանց հանդեպ արձագանքը պետության և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ հալածանքներն ու ակնհայտ գործողությունները։ Անհրաժեշտ է, որ հասարակությունը և լրատվամիջոցներն իրենց ուշադրությունը բևեռեն այն փաստին, որ ահաբեկիչներն իրենց գործողություններն ուղղում են դեպի հանրությունը և լրատվամիջոցները՝ հնարավորինս ուժեղ ազդեցություն ունենալու համար։ Հատկանշականն այն է, որ ահաբեկիչները սովորել են, թե ինչպես օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները։ Հայաստանը 30 տարի ֆինանսավորում և հովանավորում է անջատողականությունն ու ահաբեկչությունն Ադրբեջանի տարածքում։ ԱՍԱԼ/Ա-ն, ՈՄԱ-ն և ՊՈԳԱ-ն լայնորեն տարածում գտան միջազգային մամուլում և սոցիալական հարթակներում։ Տարբեր անհատներ` ներառյալ գործարարներ, մոդելներ և երիտասարդներ, տարածում էին տեսանյութեր, որտեղ միասին այնպիսի դասընթացներ էին անցնում, ինչպիսիք են հրազենային մարտական գործողություններ վարելը և տեղացիների հետ շփումը։ «Գուչի» եվրոպական նորաձևության տան մոդել Արմինե Հարությունյանը համալրել է հայկական ահաբեկչական կազմակերպության՝ ՈՄԱ-ի շարքերը։ Արմինե Հարությունյանն ասում է, որ նրանք նորից կսկսեն անսովոր հարձակումներ Ադրբեջանի վրա. «ՈՄԱ-ն ռազմական տեսանկյունից մեծ խթան է հանդիսանում մեզ համար, օգնում զարգացնել տրամաբանական գիտելիքներ և ներգրավում է մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից»։ Այս և նմանօրինակ նորակոչիկները հավաքվել են Հայաստանի տարբեր վայրերում, որտեղ նրանց հետ անցկացրել են ռազմական պատրաստություն։ Նրանք կարող են ներգրավվել ասիմետրիկ ահաբեկչական կազմակերպություններում։
Ավելացնել նոր մեկնաբանություն