Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ են սկսել

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ են սկսել

ԱՄՆ-ն և Ճապոնիան լայնածավալ զորավարժություններ են սկսել Ճապոնիայի հարավ-արևմուտքում ու հարավում գտնվող Կյուսյու և Օկինավա պրեֆեկտուրաներումմ, ինչպես նաև հյուսիսային Հոկայդո կղզում։ Այդ մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հաղորդում է «NHK News»-ը։ 

Նախատեսվում է, որ զինվորականները կզբաղվեն հեռավոր կղզիների պաշտպանությամբ։ Հրատարակությունը հայտնել է, որ զորավարժությունները, որ մեկնարկել են Կումամոտո քաղաքում, կտևեն մինչև հոկտեմբերի վերջ, դրանց կմասնակցի 6400 մարդ։ 

«Այս զորավարժություններն ուղղակիորեն կապված են Ճապոնիայի և հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հետ»,- ասել է Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի արևմտյան բանակի հրամանատար Տոշիկազու Յամանեն։ 

Զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ի զինվորականներն առաջին անգամ կտեղակայվեն Իշիգակի կղզում, որը գտնվում է Թայվանի հարևանությամբ, և կաշխատեն ճապոնական ինքնապաշտպանական ուժերի հետ, որպեսզի կանխեն թշնամու նավերի և ինքնաթիռների հնարավոր մոտենալը դեպի հարավարևմտյան ծայրամասային կղզիներ: Զորավարժանքներն անցկացվում են՝ հաշվի առնելով Չինաստանի աճող ակտիվությունը հեռավորասիական տարածաշրջանում։

Ավելացնել նոր մեկնաբանություն