Ղազախստանը նախատեսում է արտադրել թուրքական «Անկա» անօդաչու թռչող սարքեր

Ղազախստանը նախատեսում է արտադրել թուրքական «Անկա» անօդաչու թռչող սարքեր


Թուրքական «Անկա» հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ղազախստանում նախատեսվում է սկսել 2024 թվականին։ 

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «inbusiness.kz»-ը, ասել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության ներկայացուցիչ Էրոլ Օղուզը։

Նրա խոսքով` ավելի հստակ ժամկետ ասել հնարավոր չէ, քանի որ կողմերը նախապատրաստական աշխատանքներ են տանում, ներդրումների ծավալը հաշվարկվում է։ 

«Մեր նպատակը ոչ միայն արտադրություն բացելն է, այլև փորձ և տեխնոլոգիաներ փոխանցելն այս երկիր, որպեսզի Ղազախստանն ապագայում կարողանա ինքնուրույն արտադրել անօդաչու թռչող սարքեր»,- ասել է Օղուզը։

Ավելացնել նոր մեկնաբանություն