m

Անկարան երկարաձգում է ռազմական տեղակայումն Իրաքում և Սիրիայում

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի միաձայն հավանություն է տվել նախագահի հուշագրին, որը ևս երկու տարով երկարաձգել է թուրքական բանակի առաքելություններն Իրաքում և Սիրիայում։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հուշագիրն ընդգծում է Թուրքիայի հարավային ցամաքային սահմաններին հարող շրջաններում տեղի ունեցող զարգացումներից բխող ռիսկերն ու սպառնալիքները՝ զուգորդված հակամարտությունների մշտական միջավայրի հետ, որը վտանգում է ազգային անվտանգությունը։

Փաստաթուղթը հաստատում է Թուրքիայի «հանձնառությունը՝ պաշտպանելու իր հարևանի՝ Իրաքի տարածքային ամբողջականությունը, ազգային միասնությունը և կայունությունը»:

Ավելին՝ հուշագիրն անդրադարձել է Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության և ԴԱԻՇ-ի հետ կապված տարրերի շարունակական ներկայության անմիջական ազդեցությանը տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության վրա:

Ավելացնել նոր մեկնաբանություն