erdoghan

«Հարյուր տարի առաջ Պաղեստինը մեզ համար նույնն էր, ինչ Ադանան». Էրդողան

Այսօր Թուրքիայում, ի պաշտպանություն Պաղեստինի, բազմամարդ ակցիա է տեղի ունեցել, որի ժամանակ ելույթ է ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա համեմատություն է անցկացրել Պաղեստինի և Ադանայի միջև՝ նշելով. «Հարյուր տարի առաջ Պաղեստինը մեզ համար նույնն էր, ինչ Ադանան. Գազան մեր տարածքների մի մասն էր, որը մենք չէինք էլ պատկերացնում, որ կկորցնենք։ Երբ ես ասացի, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, Իսրայելին դա դուր չեկավ։ Դրա համար էլ ասացի»։

Էրդողանն իր ելույթում օկուպանտ է անվանել Իսրայելին. «Դուք օկուպանտ եք։ Դուք խումբ եք, ոչ թե պետություն։ Արևմուտքը ձեզ ինչ-որ բան է պարտական, իսկ մենք ձեզ ոչինչ պարտք չենք: Դրա համար մենք այսքան հանգիստ ասում ենք այս ամենը։ Ցավոք, Արևմուտքի յուրաքանչյուր երկիր ձեզ ինչ-որ բանով պարտական է»։

Թուրք առաջնորդը հավելել է, որ Իսրայելին պատերազմական հանցագործ են հայտարարելու, և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հիզբոլլահ
«Հիզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային
Պեսկով
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակ է. Պեսկով
ՌԴ-Իրան
ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ