6512321

Այս պահին հայտնի չէ նման փաստ, որ Հայաստանի շուրջ կա զորքերի կուտակում. ԱԺ փոխխոսնակ

«Այս պահին Հայաստանի սահմանին, իմ տեղեկություններով, զորքերի կուտակումներ չկան»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Ըստ նրա՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա ստանում է իր պատասխանը:

Ընդգծելով, որ վերջին շրջանում դրական տեղաշարժեր կան հատկապես հռետորաբանության տեսանկյունից՝ պատգամավորը միևնույն ժամանակ շեշտեց՝ իրավիճակի ամբողջական գնահատական տալիս է այս պահի դրությամբ։

«Ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, ես նման բան չասացի։ Ընդամենն ասացի, որ այս պահին հայտնի չէ նման փաստ, որ Հայաստանի շուրջ կա զորքերի կուտակում։ Պետք է նաև հաշվի առնել, որ բլորովին վերջերս զորավարժություններ էին տեղի ունենում ադրբեջանաթուրքական, այսինքն՝ ռեգիոնի ընդհանուր լարվածությունը, մեծ հաշվով, կա», - ասաց Արշակյանը։

Ըստ իշխանական պատգամավորի՝ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ հնարավոր է լուծել, եթե կողմերն ունեն բավարար պատրաստակամություն:

«Եթե դուք ինձ հարցնում եք` արդյոք մեր թշնամին ունի՞ բավարար պատրաստակամություն՝ ես ձեզ ասում եմ, որ քայլերը բավարար չեն եղել  մինչև հիմա, եթե բավարար լինեին` հիմա ստորագրված կլիներ խաղաղության պայմանագիրը», - նշեց Արշակյանը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն