Ո՞վ պետք է կառավարի Գազայի հատվածը տարածաշրջանը կայունացնելու համար
ԱՄՆ-ն հետպատերազմյան ծրագիր է մշակել Գազայի համար. «Sputnik»-ը զրուցել է իսրայելցի փորձագետների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող է կյանքի կոչվել Վաշինգտոնի նախաձեռնությունը։
Ամերիկացի օրենսդիրները վերջերս հաստատեցին մամուլին, որ Գազայում խաղաղություն պահպանելու համար քննարկվում է բազմազգ ուժի ստեղծումը (այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո), երբ ՀԱՄԱՍ-ը պարտություն կրի: «Միջազգային ուժերի հնարավոր կազմի վերաբերյալ շարունակական խոսակցություններ կան»,- ամերիկացի լրագրողներին ասել է սենատոր Քրիս Վան Հոլենը:
Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել էր, որ «վերակենդանացած» Պաղեստինի ինքնավարությունը (ՊՎ) կարող է կառավարել Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ի՝ իշխանությունից հեռացնելուց հետո: Բլինքենը նշել է, որ հակառակ դեպքում «կան ժամանակավոր այլ պայմանավորվածություններ, որոնց կարող են ներգրավվել տարածաշրջանի մի շարք այլ երկրներ: Դրանց կարող են ներգրավվել միջազգային գործակալություններ, որոնք կօգնեն ապահովել և՛ անվտանգությունը, և՛ կառավարումը»:
«Քաղաքականությունը և ռազմավարությունը կապված են առաջնահերթությունների և այլընտրանքների հետ»,- «Sputnik»-ին ասել է ՀԱՄԱՍ-ի իսրայելցի առաջատար փորձագետ և Թել Ավիվի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների Դայան կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Մեիր Լիտվակը:
«Եթե մենք դեմ ենք ՀԱՄԱՍ-ի կառավարմանը, մենք պետք է այլընտրանք մտածենք: Ո՛չ Իսրայելը, ո՛չ Եգիպտոսը չի ցանկանում կառավարել Գազայի հատվածը: Քաոսը կարող է հանգեցնել ավելի արմատական կազմակերպությունների ի հայտ գալուն, ուստի Պաղեստինը, կարծես, միակ այլընտրանքն է: Պաղեստինի օրինական կառավարությունը նախկինում կառավարում էր Գազայի հատվածը: Սա իդեալական չէ, բայց ունենք այն, ինչ ունենք»,- նշել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն