m

Բլինքենն Անկարա այցից հետո համոզված է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 6-ին ասել է, որ համոզված է, որ Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթաց կլինի Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ բանակցություններից հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին խորհրդարան է ներկայացրել ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին Շվեդիայի անդամակցության վավերացման մասին օրինագիծը վերոնշյալ քայլն ամիսներով հետաձգելուց հետո։ Օրինագիծը պետք է հաստատվի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից՝ նախքան լիագումար ժողովի քվեարկությունը:

«Համոզված եմ, որ մենք դրա հետ կապված առաջընթաց կտեսնենք»,- Անկարայից մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողներին ասել է Բլինքենը:

Ավելացնել նոր մեկնաբանություն