m

Բլինքենն իրական մտահոգություն ունի Ռուսաստան-Հյուսիսային Կորեա ռազմական կապերի վերաբերյալ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի հայտարարել է, որ կիսում է Հարավային Կորեայի մտահոգությունները Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև աճող ռազմական համագործակցության վերաբերյալ, որ կոչել է «երկկողմանի փողոց»՝ նկատի ունենալով զենքի հոսքերը և տեխնիկական աջակցությունը:

Բլինքենը և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Ջինը նաև նշել են, որ իրենք քննարկել են, այսպես կոչված, ընդլայնված զսպման ռազմավարությունը Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքներին հակազդելու համար, որը նշանակում է ԱՄՆ ռազմական ակտիվների օգտագործում՝ ներառյալ միջուկային ուժերը, հարձակումներից պաշտպանվելու և Ճապոնիայի հետ համագործակցության բարելավման համար:

Ավելացնել նոր մեկնաբանություն