ՆԱՏՕ-ն կուժեղացնի կիբեռհամագործակցությունն ընդդեմ «ավտորիտար ռեժիմների»
ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր անդամների միջև կիբեռփոխգործունակությունը՝ «ավտորիտար ռեժիմների» դեմ կոլեկտիվ դիմադրողականությունը խթանելու համար, հայտարարել է դաշինքը Բեռլինում կիբեռպաշտպանության առաջին ամենամյա համաժողովի ժամանակ: Այս ամենի մասին «Դետք»-ը տեղեկանում է ամերիկյան «The Defense Post»-ից։
Դաշինքը հայտնել է, որ ծրագրեր է մշակելու՝ զարգացնելու կիբեռկարողությունները թվային կազմակերպությունների դեմ պայքարի համար, որոնք «վիճարկում» են դաշինքի անվտանգությունն ու շահերը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացատրել է, որ դաշինքը կարող է դիմակայել նման ռեժիմների սպառնալիքներին համատեղ կիբեռվարժանքների միջոցով։
Ավելացնել նոր մեկնաբանություն