Կիևը նախկինում հրաժարվել է Երևանին մատակարարվող Bastion զրահամեքենաներից. Ouest France
Bastion բազմաֆունկցիոնալ հարձակողական զրահամեքենաները, որոնք Ֆրանսիան ուղարկեց Հայաստան, նախկինում նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևը հրաժարվել է դրանցից։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Ouest France թերթը։
Հրապարակման տվյալներով՝ Ուկրաինայի իշխանությունները 12,5 տոննա կշռող մեքենաները հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից վատ պաշտպանված են համարել։
2022 թվականի հոկտեմբերին Կիև 20 Bastion ուղարկելու պլանների մասին հայտնել է La Tribune թերթը։
Զենքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին՝ Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստյան Լեկորնուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։
Ավելացնել նոր մեկնաբանություն