սղ

Ուկրաինայի արտգործնախարարը ԵՄ պաշտպանական արդյունաբերության վիճակը «խղճուկ» է անվանել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան երեքշաբթի հաստատել է ԵՄ-ից զինամթերքի մատակարարումների ուշացումը՝ ԵՄ պաշտպանական արդյունաբերության «թշվառ» վիճակի պատճառով: «Դետք»-ը տեղեկանում է ուկրաինական ԶԼՄ-ներից:

Ուկրաինական լրատվամիջոցներին տված հեռուստահարցազրույցում Կուլեբան ասել է, որ ԵՄ-ն քաղաքական կամք է ցուցաբերում՝ աջակցելու Ուկրաինային, սակայն կան բյուրոկրատական խոչընդոտներ։

«Այս խնդրի պատճառը ոչ թե Ուկրաինային աջակցելու ԵՄ քաղաքական կամքի բացակայությունն է, կա այդպիսի քաղաքական կամք, այլ, ասենք, պաշտպանական արդյունաբերության թշվառ վիճակը... Պարզվեց, որ կան բազմաթիվ խոչընդոտներ»,- ասել է նա։

Կուլեբան կարևորել է նաև իրավիճակի լուծման ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը, սակայն ընդգծել է ավելին անելու և անհրաժեշտ գործողություններն արագացնելու հրատապությունը:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում Եվրամիության աջակցությունը, բայց նրանք դանդաղում են»,- ասել է նա։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել են, որ ԵՄ-ն չի կարող մինչև 2024 թվականի մարտը իրագործել Ուկրաինային նախատեսված քանակի հրետանու մատակարարման ծրագիրը։

Ավելացնել նոր մեկնաբանություն