Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն. այս շաբաթվա կարևորագույն իրադարձությունները
1. Սիրիական բանակն ուրբաթ վաղ առավոտյան հայտարարել է, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը իսրայելական հրթիռներ է խոցել մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում։ Մինչ հրթիռների մեծ մասը որսացել են, որոշները նյութական վնաս են հասցրել, հայտնել է բանակը։
2. ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) նախազգուշացրել է, որ Գազայի հատվածը կանգնած է անհապաղ սովի եզրին՝ հավելելով, որ անհրաժեշտ պարենամթերքի միայն 10 տոկոսն է մտնում պաշարված անկլավ։ Օդային հարձակումները հարվածել են Գազայի հարավում գտնվող հացաբուլկեղենի և ցորենի գործարաններին, ինչի արդյունքում միայն մեկ ընկերություն է կարող ալյուր արտադրել:
3. Գազայի հատվածի մեծ մասում կապի խափանման, ինչպես նաև Գազայի առողջապահական համակարգի վրա հարձակումների պատճառով Առողջապահության նախարարությունը դժվարանում է տեղեկություններ հավաքել Իսրայելի հարվածներից տուժած վայրերի մասին:
4. Իսրայելի զինվորականներն ուրբաթ հայտնել են, որ հետ են բերել զինվոր Նոա Մարչիանոյի մարմինը, որը գերեվարվել էր ՀԱՄԱՍ-ի կողմից: Հինգշաբթի իսրայելական զինվորականները տեղեկացրել են, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերված ևս մեկ հոգու՝ Յեհուդիտ Վայսի մարմինը նույնպես հայտնաբերվել է:
5. Գազայի «Ջաբալիա» փախստականների ճամբարը հինգշաբթի իսրայելական ավիահարվածների է ենթարկվել, ինչի հետևանքով, ըստ պաղեստինյան իշխանությունների, զոհվել է առնվազն 11 մարդ։
6. Իսրայելական բանակը երրորդ օրն անընդմեջ շարունակում է մնալ Գազայի ամենամեծ բժշկական հաստատությունում՝ Ալ-Շիֆա հիվանդանոցում: Հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժանմունքը վնասվել է, բուժհաստատությունից դուրս է բերվել մի քանի դի։
7. ԱՄՆ պետքարտուղարությունը հինգշաբթի ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Իսրայելի ռազմական նախարար Բենի Գանցի հետ՝ քննարկելով Հորդանան գետի արևմտյան ափում լարվածությունը թուլացնելու հրատապ անհրաժեշտությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն