DETQ

Չպետք է թույլ տալ, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ լայնածավալ պատերազմի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ չպետք է թույլ տալ, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ լայնածավալ պատերազմի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Վերջինս հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրներից մեկը Ուկրաինայում հակամարտության սրումը կանխելն է:

«ՆԱՏՕ-ն երկու հիմնական խնդիր ունի Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված. մեկը Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է, և մենք դա անում ենք պատերազմի սկզբից, ՆԱՏՕ-ի շատ երկրներ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային դեռևս լայնածավալ ներխուժման սկսվելուց առաջ։

Մյուս հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի լայնածավալ պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, քանի որ դա կբերի էլ ավելի մեծ տառապանքների, մահվան և ավերածությունների»,- ասել է նա։ 

Ստոլտենբերգը նաև հիշեցրել է՝ դաշինքի բոլոր երկրները կարծում են, որ ռազմական գործողությունների պայմաններում Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է։  «Բայց, իհարկե, մենք կարող ենք մտածել, թե ինչպես կարելի է Ուկրաինան էլ ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Չնայած ՆԱՏՕ-ի երկրներն ամեն կերպ աջակցում են Ուկրաինային, այնուամենայնիվ վերջիններս չեն ցանկանում, որ ռուս-ուկրաինական պատերազմը վերածվի ՆԱՏՕ-ՌԴ առճակատման, քանի որ դրա հետևանքներն աղետալի կլինեն ողջ աշխարհի համար։ Հենց այս իրողությունից ելնելով՝ ՆԱՏՕ-ի անդամները ռազմական գործողությունների պայմաններում բացառում են Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը։ 



 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել
դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ