496532

Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան

Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել, հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

Լրագրողների հարցին՝ ինչպես է պատկերացնում լուծման ձևը՝ հաշվի առնելով, որ ինքն առաջարկում էր կոմիտե ստեղծել, Բաբայանը պատասխանել է․ «Ես առաջարկել եմ, բայց քանի որ Արցախի իշխանությունները երևի իրենց ձևը ունեն, իսկ Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ եմ մնացել։

Մենք ունենք շատ խելոք ընդդիմություն, չէի ցանկանա նրանց խանգարել, ծրագրեր ունեն, ապագան տեսնում են՝ ուր են գնում, ինչ են անում»։

Նշենք, որ Սամվել Բաբայանը Ազգային ժողովում մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն