
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Մենք նշեցինք, որ ուղարկել ենք, չէ՞: Երբ պատասխան լինի, կնշենք»,- ասաց Սաֆարյանը։
Հայտնենք, որ նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։
Ավելացնել նոր մեկնաբանություն