սդ

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի լիիրավ մասնակից. Մնացական Սաֆարյան

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ու այլ լոգիստիկ նախագծերի լիիրավ մասնակից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, գրում է «Հրապարակը»։

«ՀՀ կառավարությունն ավելի մեծ նախապատվություն է տալիս համագործակցությանը տարածաշրջանային և գլոբալ նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ն և Չաբահար նավահանգստի զարգացման իրանա-հնդկական նախաձեռնության զարգացման ծրագրերը:

Վստահ ենք, որ հայկական տրանսպորտային ցանցը մեծ ներուժ ունի այդ նախագծերին աջակցելու համար։

Հայաստանը ջանքեր է գործադրում «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային մայրուղու նախագծի իրականացման նախաձեռնության շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման համար: Նախագիծը թույլ կտա Հայաստանին ոչ միայն ավելացնել լոգիստիկ հզորությունները, այլև դառնալ «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի և այլ նախաձեռնությունների լիիրավ մասնակից:Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի, Հնդկաստանի և ԵԱՏՄ երկրների միջև»,- ասել է նա։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն