դ

Զելենսկին կոչ է անում օգնության նոր խմբաքանակ տրամադրել Ուկրաինային, քանի որ Բայդենը զգուշացնում է՝ ֆինանսավորման հետաձգումն օգնում է Պուտինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը «գրազ է գալիս»՝ Միացյալ Նահանգները Ուկրաինայից հրաժարվելու է, քանի որ ԱՄՆ-ն խոստացել է նախագահ Վլադիմիր Զելենսկիին տրամադրել իր լիակատար աջակցությունը և հայտարարել 200 միլիոն դոլարի սպառազինության մասին՝ Կիևին օգնելու դուրս մղել ռուսական ուժերին:

Սպիտակ տունն ասում է, որ անվտանգային փաթեթը կարող է վերջինը լինել, եթե հանրապետականները չհաստատեն ռազմական օգնության նոր ծրագիրը, որի արժեքը  մոտավորապես 61.4 միլիարդ դոլար է. այժմ Կոնգրեսի քննարկման օրակարգում է ոչ միայն Ուկրաինային, այլև Իսրայելին աջակցության հարցը:

Բայդենն ասել է, որ աջակողմյան օրենսդիրների՝ փաթեթը չհաստատելը նույնպես վտանգ է ներկայացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթանակի «Սուրբ Ծննդյան նվեր» հանձնելու համար:

«Պուտինը համոզված է, որ Միացյալ Նահանգները թերանում է Ուկրաինային օժանդակելու հարցում,- ասել է Բայդենը Զելենսկիի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։- Մենք պետք է… ապացուցենք, որ նա սխալվում է»:

Բայդենի մեկնաբանությունները հնչեցին այն ժամանակ, երբ Զելենսկին դիվանագիտական հարձակման անցավ Վաշինգտոնում իր երրորդ այցի ընթացքում՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Մոսկվայի լայնածավալ ներխուժումից հետո:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն