Վլադիմիր Պուտինը պատրաստվում է «ապագայի լայնածավալ պատերազմի ՆԱՏՕ-ի դեմ». ամերիկյան վերլուծական կենտրոն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «սպառնացել է Ֆինլանդիային և ՆԱՏՕ-ի ողջ դաշինքին ու պատրաստվում է ապագա լայնածավալ պատերազմի», հայտարարել է ԱՄՆ բարձրագույն վերլուծական կենտրոնն այն բանից հետո, երբ Կրեմլի ղեկավարը հերքել է մտահոգությունները, թե Մոսկվան վտանգ է ներկայացնում ռազմական դաշինքի համար։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ՊՈՒԻ) նշել է՝ Վլադիմիր Պուտինը փորձել է հերքել Ջո Բայդենի նախազգուշացումն այն մասին, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա, եթե հաղթի Ուկրաինայում պատերազմը, Պուտինն իր հերթին անդրադարձել է Բայդենի մեկնաբանություններին՝ մեղադրելով, որ ՆԱՏՕ-ի երկրները հակամարտություն են ստեղծել Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև։
«Պուտինը հայտարարեց, որ «խնդիրներ կլինեն» Ֆինլանդիայի հետ, և որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը ստիպեց ռուս պաշտոնյաներին սկսել Լենինգրադի ռազմական օկրուգի (LMD) ձևավորումը և ռազմական ստորաբաժանումների կենտրոնացումը Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում»,- ասել է ՊՈՒԻ-ն՝ բացատրելով, որ Ռուսաստանը ներկայումս վերաբաժանում է արևմտյան ռազմական ուժերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն