7

Բաքվի բարբարոսսկան վարչախումբը այս տարածաշրջանում գոյության ոչ մի պատմական կամ արդի լեգիտիմ իրավունք չունի․ Վարդան Ոսկանյան

Նկատե՞լ եք՝ ինչպես է վտանգավոր կերպով փոխվել մեր հանրային նույնիսկ կիսատ-պռատ խոսույթի օրակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ասենք, օրինակ, մենք գրեթե ազգովի քննարկում ենք, թե մեր հայրենիքի այսինչ տարածքն այնինչ քարտեզով ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ, մինչդեռ արհեստածին Ադրբեջանում իշխող բարբարոսական վարչախումբը կասկածի տակ է առնում Հայաստանի ոչ միայն պատմական, այլ նաև արդի գոյությունը և դրա լեգիտիմ իրավունքն ընդհանրապես։

Բազմիցս ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Բաքվի բարբարոսսկան վարչախումբն է, որ այս տարածաշրջանում գոյության ոչ մի պատմական կամ արդի լեգիտիմ իրավունք չունի, քանզի այն գաղութատիրական և ցեղասպանական գործիքակազմով դե ֆակտո տիրապետում է մի տարածքի, որը պատմականորեն երբեք չի կոչվել Ադրբեջան, գոյություն չունեն, դիցուք, «ադրբեջանական մզկիթ» կամ «ադրբեջանական միջնադարյան գրականություն» հասկացությունները, նույնիսկ լեզվի պաշտոնական անվանումն է արհեստածին ու թարգմանաբար բառացիորեն նշանակում է «ադրբեջանական լեզու» և այլն։

Ուստի ոչ մի՝ նույնիսկ նվազագույն կասկած չի կարող լինել առ այն, թե Արցախը, Տիգրանաշենը կամ որևէ այլ բնիկ հայկական տարածք, իբր, մերը չեն»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0140
«Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի»․ ԶԳՕՆ հասարակության կերտման ճանապարհով
7
Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը. «Monument Watch»
ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է․ «Ազատություն»
4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան