Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի ռազմական գործողությունների նպատակները

Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի ռազմական գործողությունների նպատակները

Հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի վարչապետն ու ԱՄՆ նախագահը։

Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն քննարկել են Իսրայելի ռազմական գործողությունների «նպատակներն ու փուլերը», քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու և պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Նեթանյահուն «հստակ հասկացրել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմն այնքան ժամանակ, քանի դեռ իր բոլոր նպատակներն ամբողջությամբ չեն կատարվել», հաղորդում է նրա գրասենյակը:

Իսրայելի հիմնական դաշնակիցը,  պահպանելով իր աջակցությունը միաժամանակ մտահոգություն է հայտնում խիտ բնակեցված Գազայում զոհերի աճող թվի և մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ: Ամերիկացի պաշտոնյաներն ակնկալում են, որ Իսրայելը շուտով կանցնի ավելի ցածր ինտենսիվության փուլի, որտեղ գործողություններն ուղղված կլինեն ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը և նրա ենթակառուցվածքներին:

Բայդենը լրագրողներին ասել է, որ «հրադադար չի խնդրել», Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա շնորհակալություն է հայտնել Բայդենին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Նահանգների դիրքորոշման համար:

Ըստ պաղեստինցիների՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 20.258-ի, Իսրայելն իր հերթին կիրակի հայտարարել է, որ իր կողմից 154 զինվոր է սպանվել հոկտեմբերի 7-ից ի վեր։

Ավելացնել նոր մեկնաբանություն