Կիսվել  Տպել  Դեկտեմբերի 24-ի գիշերը ռուսական բանակը հարվածել է Խերսոնի ուղղությամբ, արկը դիպել է բնակելի շենքին, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։  Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի խոսքով՝ գիշերը ռուսական բանակը գնդակոծել է քաղաքի կենտրոնը։ Բնակելի շենքի վրա հրետանային արկի հարվածից ընտանիք է տուժել։  Նրա խոսքով՝ նաև քաղաքի Կենտրոնական թաղամասում փլատակների մաքրման ժամանակ փրկարարները մահացած տղամարդու են հայտնաբերել։ Նրա ինքնությունը պարզ

Ռուսաստանը հարվածել է Խերսոնի ուղղությամբ

Ռուսական բանակը հարվածել է Խերսոնի ուղղությամբ, արկը դիպել է բնակելի շենքին, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի խոսքով՝ գիշերը ռուսական բանակը գնդակոծել է քաղաքի կենտրոնը։ Բնակելի շենքի վրա հրետանային արկի հարվածից ընտանիք է տուժել։

Նրա խոսքով՝ նաև քաղաքի կենտրոնական թաղամասում փլատակների մաքրման ժամանակ փրկարարները մահացած տղամարդու են հայտնաբերել։ Վերջինիս ինքնությունը պարզվում է։

Դեկտեմբերի 23-ի երեկոյան Պրոկուդինը հայտնել է, որ ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խերսոնի շրջանին, յոթ մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։

Ուկրաինացի պաշտոնյան նաև ասել է, որ ռուս զինվորականները հարվածել են քաղաքի կարևոր ենթակառուցվածքին, ինչը հանգեցրել է գազային ցանցերի բեկման, և հրդեհ է բռնկվել։ Բացի դրանից` կրակահերթի տակ է հայտնվել բուժհաստատություններից մեկը։

Ավելացնել նոր մեկնաբանություն