«Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շուրջ ակտիվացել են հայ մշակույթի բռնյուրացման ձգտումները. «Monumentwatch.org»

«Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շուրջ վերջերս շատ են ակտիվացել ադրբեջանական տարաբնույթ միջոցառումները և հանրային ու միջազգային ամենատարբեր հարթակներում հայ մշակույթի բռնյուրացման ձգտումները։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող «Monumentwatch.org» կայքը, որտեղ մասնավորապես նշվում է․

«Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացվել է «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։

«Արևմտյան Ադրբեջան» հնարած եզրույթի տակ Ադրբեջանը փորձում է ներկայացնել Երևանի պատմությունը՝ դեկորատիվ արվեստի, լուսանկարների, պատմական փաստաթղթերի կեղծման և ադրբեջանական նորաստեղծ ինքնության ստեղծման լույսի ներքո։ Ցուցադրության հիմքում Երևանի պարսից խաների պալատի, Երևանի բերդից ծագող առարկաների և բազմաթիվ հուշարձանների լուսանկարներն են, որոնք ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջան»-ի մշակույթ։

Այդպիսի միջոցառումներից մեկը 2023 թվականի նոյեմբերի 23-24-ը Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնն էր, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կազմակերպիչներն էին Նախիջևանում Բաքվի լիազոր ներկայացուցչությունը, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և այլն։ Փառատոնի պաստառը կրկնում է Հայաստանի Հանրապետության քաղաքական քարտեզը, իսկ փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով կրկին փորձ է արվել ներկայացնել ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։

Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են ադրբեջանականի ներքո, այդ թվում՝ բանահյուսության օրինակներ, գրքերի ցուցահանդես, խոհարարական և նյութական մշակույթի նմուշներով ստենդներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ, գիտական ​​հետազոտություններ, հոդվածների ժողովածու, նկարներ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան»-ին։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ:

«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Ադրբեջանի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ եզրույթների մասին:

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից հայերի հայրենազրկման, իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հոդվածում»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները