Submitted by H.Aslanyan on
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին ու ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է վերջիններիս տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մենք էապես խորացնում ենք հարաբերությունները Նորդիկ-բալթյան երկրների հետ: Այս համատեքստում հիշում եմ այս ձևաչափով առաջին հանդիպումը՝ իմ հանդիպումը ձեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ 2024թ. ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանների նախագահների այցը Երևան արդեն այս տարի: Սա շատ լավ և խոստումնալից սկիզբ է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Նորդիկ-բալթյան երկրների հետ հարաբերություններին, ինչի համար կա շատ պարզ պատճառ. մենք կիսում ենք նույն արժեքները, ինչպես նաև մարտահրավերների վերաբերյալ ընկալումներն ու մեր առջև առկա հեռանկարները»:

Հաջորդիվ նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը և այդ ճանապարհին միջազգային գործընկերների հետ փոխգործակցության զարգացման տեսլականը: Հանգամանալից անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ անմիջական հարևանությամբ հարաբերությունների կարգավորման և զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այնպես էլ ԵՄ հետ համապարփակ գործընկերության խորացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություններին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել խաղաղության օրակարգին և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին հանդիպող մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման հարցում շարունակական համագործակցության կարևորությունը:

Նախարար Միրզոյանը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերի:

Այցի արդյունքներով ընդունվել է համատեղ մամուլի հաղորդագրություն, որը ներկայացվում է ստորև:

Հունիսի 3-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի ընթացքում Նորդիկ-բալթյան (NB8) երկրների քաղաքական տնօրեններն ու ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և քաղաքական երկխոսությունն ու տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրենց համատեղ հանձնառությունը։ Նորդիկ-բալթյան երկրները նաև լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի՝ Եվրոպական միության և Եվրոպայի մյուս գործընկերների հետ գործընկերությունը հետագա խորացնելու ձգտումներին։ Մինչ այս ճանապարհին արդեն իսկ գրանցվել են շոշափելի արդյունքներ, ընդգծվել է հետագա կոնկրետ արդյունքների միջոցով, օրինակ՝ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում, քաղաքացիների սպասելիքները բավարարելու կարևորությունը։

Հայաստանը կիսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերում հանձնառությունները։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում և աջակցում են այս ոլորտներում Հայաստանի զգալի առաջընթացը և կշարունակեն աջակցել բարեփոխումների ջանքերին, որոնք գովելի են հատկապես շարունակվող մարտահրավերների պայմաններում։

Նորդիկ-բալթյան երկրները աջակցում են տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև համագործակցությանն ու զարգացմանը՝ ողջունելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս են հայտնում, որ կողմերը կստորագրեն հաաձայնագիրը մոտ ապագայում։ Տարածաշրջանային կայունության, փոխկապակցվածության և բարգավաճման համատեքստում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը։

Այցի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել կարծիքների և դիրքորոշումների փոխանակումը տարածաշրջանային, բազմակողմ և միջազգային հարցերի շուրջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար