
Քննարկվում է խաղաղության պայմանագրում խորհրդային ամենաթարմ քարտեզների ընդգրկման հնարավորությունը. Միրզոյան
Այս պահին քննարկվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում խորհրդային ամենաթարմ քարտեզների ընդգրկման հնարավորությունը, այսօր ի պատասխան «Ազատության» հարցման՝ Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ արդյոք 1975-90-ական թվականների կամ խորհրդային ամենաթարմ քարտեզների մասին հիշատակում կարո՞ղ է լինել խաղաղության պայմանագրում:
«Խորհրդային ամենաթարմ քարտեզն է: Ես ուզում եմ կրկին կարևորենք սկզբունքները: մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի դրա, դրա սկզբունքները, դրա հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում: Մեր համար քարտեզների հիշատակումն այդպիսի դրսևորում է՝ վստահանալու, որ որոշակի կանխատեսելիություն է ապահովելու՝ անշուշտ չկանխորոշելով արդյունքները, հակառակ դեպքում սահմանազատման գործընթացն անիմաստ կլինի: Այս պահին, այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու դրսևորում», - պատասխանեց ԱԳ նախարարը:
Ավելացնել նոր մեկնաբանություն