Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համատեղ կրակային վարժանքներ են անցկացնում
Հարավային Կորեայի մայրաքաղաքային մեխանիզացված հետևակային դիվիզիան և 2-րդ հետևակային դիվիզիայի ԱՄՆ հարվածային բրիգադի մարտական թիմը մոբիլիզացվել են զորավարժություններ սկսելու նպատակով, որոնք ընթանում են Սեուլից 46 կիլոմետր հյուսիս-արևելքում գտնվող սահմանամերձ Պոչեոն քաղաքում դեկտեմբերի 29-ից: Դրանք տևելու են մինչև ուրբաթ: «Դետք»-ը այս մասին տեղեկանում է «Mehr» լրատվականից։
Դաշնակիցների՝ տարվա առաջին համատեղ վարժանքն ուղղված էր Հյուսիսային Կորեայի ռազմական սպառնալիքների դեմ համատեղ օպերատիվ կարողությունների ամրապնդմանը, ասվում է բանակի տարածած հաղորդագրությունում:
Զորավարժությանը մասնակցել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի 110 սպառազինության համակարգ, այդ թվում՝ «K1A2» տանկեր, «A-19» մարտական ինքնաթիռներ, «Stryker» զրահամեքենաներ և հրետանային համակարգեր։
Հինգշաբթի Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Հարավային Կորեան նոր տարին սկսել է «ինքնաոչնչացնող» գործողություններով՝ զգուշացնելով, որ երկու կողմերի միջև բախման հավանականությունն ամենաբարձրն է լինելու այս տարի:
Ավելացնել նոր մեկնաբանություն