Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը․ ՔԿ նախագահ

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի ևս 32 գերիների առկայության մասին:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Ադրբեջանը հաստատում է, որ 23 հայ գերիների է պահում, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են:

«44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների»»,- ասել է ՔԿ նախագահը: 

Նրա խոսքով՝ նրանցից 22-ի վերաբերյալ կան նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Ավելացնել նոր մեկնաբանություն