Լիբանանում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է «Հիզբոլլահի» ստորաբաժանման հրամանատարը
Լիբանանում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է «Հիզբոլլահ» կազմակերպության «Ռադվան» ստորաբաժանման բարձրաստիճան հրամանատարը։
Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ Իսրայելը գրոհել է Լիբանանի հարավի վրա։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ից Լիբանանում «Հիզբոլլահի» ավելի քան 130 անդամ է զոհվել:
«Հիզբոլլահ» կազմակերպությունը հաստատել է իր «Ռադվան» ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը։
Այս մասին կազմակերպությունը գրել է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ և ցավակցություն հայտնել Վիսամ Հասան Թավիլի մահվան կապակցությամբ։
Հրամանատարն առանցքային դեր է խաղացել հարավային Լիբանանում ռազմական գործողությունները ղեկավարելու գործում, որտեղից «Հիզբոլլահը» հարձակումներ է գործում Իսրայելի վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն