ղ\զ

Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան

Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարևորում է, որ այն ֆորմատները, որոնք ձևավորված են, շարունակական լինեն։

«Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները ու ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»,- նշեց նա։

Պատգամավորը հայտնեց, որ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին, որ ժամ կամ օր ֆիքսվի։

«Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը, որովհետև բանակցությունները լինեն միջնորդների մասնակցությամբ, թե երկկողմ, եթե սկզբունքները չարձանագրվեն, ապա, այո՛, պայմանավորվածություններն այն արժեքը չեն ունենա, որն ակնկալում ենք»,- նշեց պատգամավորը։

Ավելացնել նոր մեկնաբանություն