DETQ

Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոսը պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի նոր գլխավոր հյուպատոս Ազիզ Մանսուրին պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նա ավելի վաղ ժամանել է Բաքու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնել իր հավատարմագրերը։  Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության քաղաքական բաժնի ղեկավարի հետ, որից հետո մեկնել է Նախիջևան։

Մանսուրին օրեր առաջ  իր առաքելության վայր ուղևորվելուց առաջ հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ և զեկույց ներկայացրել Նախիջևանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության աշխատանքային նոր ժամանակաշրջանում իր առաջիկա ծրագրերի մասին։

Այս հանդիպմանը Աբդոլլահիանն անդրադարձել էր իրանա-ադրբեջանական հարաբերություններին և ընդգծել Ադրբեջանում Իրանի ներկայացուցիչների միջոցով երկու երկրի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն