Մերժում ենք Ադրբեջանի կողմից մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելու մեղադրանքները․ Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում ավելի վաղ կալանավորված Ֆրանսիայի քաղաքացուն, «NEWS.am»-ի հաղորդմամբ՝ հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելու մեղադրանքները»,- ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև կամայական է անվանել Ադրբեջանում իր քաղաքացու կալանավորումը։ Նախարարությունը պարզաբանել է, որ մինչ օրս Բաքվում Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակիցները երկու անգամ կարողացել են այցելել ձերբակալվածին, իսկ դիվանագետները կապի մեջ են նրա հարազատների հետ։
«Ինչպես արդեն հնարավորություն ենք ունեցել մատնանշելու Ադրբեջանի իշխանություններին, մենք այս կալանավորումը համարում ենք անհիմն և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելացնել նոր մեկնաբանություն