Գերմանիան համաձայնել է Սաուդյան Արաբիային մատակարարել 150 IRIS-T հրթիռ

Գերմանիան համաձայնվել է Սաուդյան Արաբիային մատակարարել 150 «IRIS-T» հրթիռ

Գերմանիան համաձայնվել է զենք մատակարարել Սաուդյան Արաբիային դեռևս 2023 թվականի վերջին:

Սա տեղի է ունենում առաջին անգամ այն բանից հետո, երբ 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանվեց լրագրող Ջամալ Խաշոգջին:

Այս տեղեկությունը լրագրողներին հաստատել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը։

Նախկինում նման տվյալներ էր տարածել «Der Spiegel» ամսագիրը։ Ըստ տեղեկատվության՝ Գերմանիան թույլ է տվել, մասնավորապես, ուղարկել «Diehl Defense» ընկերության արտադրած 150 «IRIS-T» հրթիռ։

«Ես կարող եմ հաստատել այս տեղեկությունը,- ասել է Հեբեստրեյթը:- Էր-Ռիադը կստանա հրթիռներ, որոնք օդանավից արձակվում են օդում գտնվող թիրախների ուղղությամբ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն