ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Եմենի հութիների ավելի քան 60 թիրախի
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիների) 16 օբյեկտի վրա ավելի քան 60 թիրախի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ամերիկյան ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ կենտրոնական օդային ուժերը դիտավորյալ հարվածներ են հասցրել ավելի քան 60 թիրախի ուղղությամբ` Իրանի կողմից աջակցվող հութի զինյալների 16 օբյեկտին»,- ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչի հայտարարության մեջ: Մասնավորապես հարվածներ են հասցվել զինամթերքի պահեստներին, արձակման կայանքներին, արտադրական օբյեկտներին և հակաօդային պաշտպանության ռադարներին։
Ռազմաօդային ուժերն օգտագործել են տարբեր տեսակի ճշգրիտ կառավարվող ավելի քան 100 զինամթերք: Հարվածներին մասնակցել են ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության ինքնաթիռներ և «Tomahawk» թևավոր հրթիռներ, որոնք արձակվել են ցամաքային և ստորջրյա հարթակից: Բացի դրանից` հայտարարության մեջ ասվում է, որ հարվածներ հասցնելուն մասնակցել են կոալիցիայի ռազմական և ռազմածովային ուժեր ու օժանդակ միջոցներ՝ ամբողջ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանից, ինչը վկայում է միջազգային հանրության՝ «նավարկության ազատության և Կարմիր ծովում հութի ապստամբների հարձակումների դեմ պայքարելու հանձնառության մասին»:
Ավելացնել նոր մեկնաբանություն