Դետք

Ճապոնիան հայտնել է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի հավանական արձակման մասին

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը հրթիռ է արձակել, ենթադրվում է, որ այն բալիստիկ է եղել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը։

Ճապոնիայի պարեկային նավերը կոչ են արել տարածաշրջանում գտնվող նավերին հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապ հաստատել ղեկավարության հետ։

Պահպանության ծառայությունը հայտնել է նաև, որ Կորեայի արձակած բալիստիկ հրթիռը, մեծ հավանականությամբ, արդեն ընկել է։

Ավելացնել նոր մեկնաբանություն