Ամերիկացի զինվորները պատրաստվում են տեղակայվել Սիրիայում և Իրաքում
Նյու Ջերսիից զինվորները միանում են Մերձավոր Արևելքում իսլամական զինյալ խմբավորման դեմ պայքարին։ Սա կլինի Նյու Ջերսիի բանակի ազգային գվարդիայի զինվորների ամենամեծ տեղակայումը 2008 թվականից ի վեր, «Դետք»-ին հաղորդում է «CBS News»-ը:
Ըստ աղբյուրի՝ փոխգնդապետ Օմար Մինոթը Նյու Ջերսիի բանակի ազգային գվարդիայի 1500 զինվորների թվում է, որոնք տեղակայվում են Իրաքում և Սիրիայում:
Նրա տեղակայումը, որը հինգերորդն է Մերձավոր Արևելքում, «Ինքնուրույն վճռականություն» (Inherent Resolve) գործողության մի մասն է՝ ԴԱԻՇ-ին հաղթելու ռազմական արշավ:
«Մենք ունենք բավականաչափ մարտիկներ, տեխնիկա, որը մեզ անհրաժեշտ է պայքարելու և հաղթելու համար»,- ասել է Մինոթը:
«Ձեր պարտականությունները կատարելով «Ինքնուրույն վճռականություն» գործողությանն աջակցելու համար՝ դուք երաշխավորում եք խաղաղությունն ու բարգավաճումը ոչ միայն մեր պետության, մեր երկրի, այլև ողջ ազատ աշխարհի համար»,- նշել է փոխգնդապետը:
Ըստ Մինոթի՝ ինքը պատրաստ է գալիք վտանգներին, բայց տասը ամիս ընտանիքից հեռու լինելը հեշտ չի լինի:
Ավելացնել նոր մեկնաբանություն