
Ինչ էլ առաջարկենք, Ադրբեջանը չի համաձայնելու, որովհետեւ նպատակ ունի հարձակվելու մեր երկրի վրա. Գագիկ Մելքոնյան
Մենք միշտ խաղաղության կողմնակից ենք եւ ցանկացած դեպքում, երբ մեր առաջարկները չեն ընդունում, մենք նույն առաջարկներով ենք հանդես գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Ադրբեջանը դրանք մերժում է, որովհետեւ իրենք նպատակ չունեն խաղաղության գնալու: Եթե իրենք ցանկանային խաղաղություն, հիմա վաղուց դա կլիներ: Դրա համար մեր բոլոր առաջարկները իրենք մերժում են: Մեր վերջին առաջարկությունը՝ միմյանց սպառազինությունը վերահսկելու մասին, իրենք չեն ընդունի, որովհետեւ իրենք երբեք թույլ չեն տա, որ դու վերահսկես իրենց սպառազինությունը: Իրենք կարող են մի հասարակ պատճառ բռնել, որ մենք ունենք 4 հարեւան պետություն, եւ մյուսների հետ ես կարող է վաղը պատերազմ սկսել: Դու ո՞վ ես, որ գաս իմ սպառազինությունը վերահսկես: Երբ անկեղծ ենք մեր ցանկությունների մեջ, իսկ իրենք հետին մտքեր ունեն:
Երկրորդ, մենք ասում ենք՝ զորքերի հայելային հետքաշում, որովհետեւ ուզում ենք, որ խաղաղությունը լինի, իսկ իրենք չեն ուզում: Մենք ասում ենք՝ առաջնագծից հետ քաշվեն, իսկ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները թող կատարվեն: Իրենք չեն համաձայնում, իրենք մեր տարածքներում են, ու չեն ուզում դուրս գալ: Մենք արդեն հասկացանք, որ իրենք չեն ուզում գնան խաղաղության: Ինչ պայման էլ մենք դնենք, իրենք չեն համաձայնելու, որովհետեւ իրենք նպատակ ունեն հարձակվելու մեր երկրի վրա»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Նրա համար, ըստ նրա, Հայաստանը պետք է վերականգնի ռազմական բալանսը, նոր բարեկամներ, նոր դաշնակիցներ գտնենք, որ կարողանանք մեր անվտանգությունն ապահովել:
Ավելացնել նոր մեկնաբանություն