վ

Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր

Մենք պետք է Սահմանադրությունը դիտարկենք որպես ապրող փաստաթուղթ, որը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում կարիք է ունենում փոփոխությունների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, թե այս տեսանկյունից ՀՀ-ն ոչ առաջինն է, ոչ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլեւ նոր Սահմանադրության տեքստի հարցը:

«Նոր Սահմանադրություն կլինի, թե ոչ, այդ նոր Սահմանադրության տեքստն ինչպիսին կլինի, արդյոք այնտեղ կլինի Անկախության հռչակագրի դրույթներին հղում, թե ոչ՝ որոշելու է ժողովուրդը՝ սահմանադիրը։ Գործող Սահմանադրության մեջ կա հղում ոչ թե Անկախության ամբողջ հռչակագրին, այլ առանձին դրույթներին, և դա արվում է ոչ թե հիմնական տեքստում, այլ՝ նախաբանում։ Այն, թե նոր Սահմանադրության մեջ հղումը կլինի, թե ոչ, կամ կլինի ավելի մեծ կամ փոքր ծավալով, որոշելու է ժողովուրդը»,- ասել է նա:

ՔՊ պատգամավորը նշեց, թե միշտ դեմ է եղել Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելու փորձերին, բայց դեմ է նաև Սահմանադրությունը որպես «սրբազան կով» դիտարկելուն: 

Ավելացնել նոր մեկնաբանություն