Արցախի Վանքասարի եկեղեցու խաչը բացակայում է ադրբեջանցիների հրապարակած լուսանկարներում․ Հովիկ Ավանեսով
Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակած լուսանկարներում բացակայում է Արցախի Հանրապետությունում գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը։ Այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական։ Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ Այս մասին ահազանգում է «Հայքի մշակույթի օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը։
«1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գործողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։/ https://monumentwatch.org/.../decision-of-the.../
Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել են որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4)»,- գրել է Ավանեսովը:
Ավելացնել նոր մեկնաբանություն